|
Երկրային դրախտ կարելի է գտնել իմաստության գրքերում, կնոջ սրտում եւ ձիու մեջքին:
Արաբական ասացվացք
«Կենտավր» հիպոթերապիայի եւ ձիասպորտի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրականացնում է հիպոթերապիա ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու մեծահասակների համար, ինչպես նաև ձիավարության սիրողական և պրոֆեսիոնալ դասընթացներ:
Աշխարհում լայնորեն տարածված հիպոթերապիայի մեթոդը Հայաստան է ներմուծվել «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի կողմից 3 տարի առաջ:
«Կենտավրը» գործում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, Երեւանից 37 կմ հեռավորության վրա, Հայաստանի հյուսիս-արեւմուտքում: Հատուկ վարժեցրած ձիերից բացի կենտրոնն ունի նաեւ շներ, որոնք վարժեցվում են հետագայում շնաթերապիայի համար:
Մեր նպատակն է նպաստել հաշմանդամների վերականգնմանն ու ապաքինմանը, նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ օգնել մարդկանց առանձնանալու քաղաքային աղմկոտ կյանքից, վերստանալու եւ վայելելու ներդաշնակությունը բնության ու կենդանական աշխարհի հետ:
«Կենտավրը» համագործակցում է Նորագյուղի պետական մանկական վերականգնողական կենտրոնի, ինչպես նաև մասնավոր մասնագետների հետ:
«Կենտավրի» անձնակազմը բնորոշող հատկանիշներն են. նվիրվածությունը, փորձառությունը և պատրաստվածությունը:
«Կենտավրի» թիմին ներկայումս նաև աջակցում են նվիրյալ կամավորներ, որոնց ներդնումն ու մասնակցությունն անգնահատելի է:
|

