Ծառայություններ

Միայն ձիու վրա կարելի է առանց գետնից կտրվելու զգալ թռիչքի բերկրանքը:
Վ. Գորբատկո, օդագնաց
«Կենտավրր» երեխաներին եւ մեծահասակներին առաջարկում է մի շարք ծառայություններ` հիպոթերապիա, սիրողական ձիավարում, պրոֆեսիոնալ ձիավարում, ձիերի խնամք, շների խնամք, ձիերի պայտում, ձիերի խնամքի հետ կապված խորհրդատվություն եւ այլն: Մեր մասնագետները ոչ միայն փորձառու են, այլեւ անսահման նվիրված իրենց գործին:

Հիպոթերապիա.
Այլընտրանքային թերապիա մտավոր եւ ֆիզիկական արատ ունեցող երեխաների եւ մեծահասակների վիճակի բարելավման եւ ռեաբիլիտացիայի նպատակով:

Սիրողական ձիավարում.
Մայր բնության եւ նրա բնակիչների հետ շփման միջոցով ձերբազատում է «մեգապոլիսի սինդրոմից»: Օգնում է պայքարել/կանխել լայն տարածում ունեցող այն խնդիրները, որոնք անհատը ձեռք է բերում մշտապես քաղաքային կյանքով ապրելու հետեւանքով, այն է`դեպրեսիա, ստրես, նեվրոզ, անքնություն, մտավոր եւ ֆիզիկական անհարմարություն եւ այլն: Ձիավարման պարապմունքների ընթացքում գլխարկի կրումը պարտադիր է և տրամադրվում է:

Պրոֆեսիոնալ ձիավարում.
Մեր պրոֆեսիոնալ մարզիչները սովորեցնում են ձիավարել, ներառյալ քայլք, վարգ, թռիչք արգելքի վրայով: Նրանք ցանկացողներին ծանոթացնում են նաեւ ձիերին խնամելու, սանձելու, թամբելու հետ կապված նրբությունների:

Արշավ ձիերով.
Կազմակերպվում են արշավներ դեպի Արագածոտնի մարզի գեղատեսիլ վայրեր,այդ թվում կիրճի վրա բազմած հինավուրց Փերսի գյուղ, Բյուրականի աստղադիտարան, Արա լեռ եւ լեռան ստորոտին բազմած Ծաղկեվանք իր բուժիչ ջրով, Ամբերդի ամրոց, Սաղմոսավանք, Սբ.Սարգսի վանք, որտեղ թաղված են հայազգի Սրբի մասունքները: Որոշ արշավների համար անհրաժեշտ է որոշակի փորձառություն, մյուսները հեշտությամբ հաղթահարելի են նաեւ սկսնակների համար: Արշավից առաջ մեր մարզիչները ձեզ կսովորեցնեն անհրաժեշտ հմտություններ: Կարճատեւ արշավները տեւում են շուրջ 3 ժամ, երկարները` 2 օր:

Ուսուցողական-ժամանցային ծրագիր դպրոցականների համար.
Այցելության ընթացքում երեխաները շփվում են կենդանիների հետ, լսում են զարմանալի ու հետաքրքիր պատմություններ նրանց մասին, հմուտ մարզիչների հսկողությամբ ձիավարում են, այցելում են կենտրոնից ոչ հեռու գտնվող Սուրբ Սարգսի վանք, որտեղ թաղված են Սուրբ Սարգսի մասունքները: Ցանկացողները կարող են oգտվել ճոճանակներից կամ տեղում իրենց տպավորությունները ներկերով փոխանցել թղթի կամ ձորաքարերի վրա: Մեր բացօթյա տաղավարում նրանց հյուրասիրում ենք դաշտային մասուրից պատրաստված համեղ թեյ, թխվածքաբլիթ և սուրճ /նամանատիպ փաթեթ ունենք նաև կազմակերպությունների անձնակազմով այցերի համար/:

Ամառային ճամբար.
Մեր ամառային ճամբարում երեխաներն ու պատանիները սովորում են կառուցել ճիշտ փոխհարաբերություն ձիու հետ, օգնում են ձիերի և շների խնամքի ու կերակրման հարցում, սովորում են ձիավարել, մասնակցում են ուսուցողական – ժամանցային սեմինարների ձիու, ձիավարության և հիպոթերապիայի վերաբերյալ: Այստեղ հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաները հանդիպում են, շփվում են միմյանց հետ՝ այդպիսով լավագույնս նպաստելով հաշմանդամների ինտեգրմանը հասարակություն: Միասին նրանք պատրաստում են ամենօրյա ուտելիքը՝ մեր տարածքում աճող կամ Ուշի գյուղում պատրաստված օրգանական և քիմիկատներից զուրկ մթերքից, ձիավարում են մանեժում և դաշտերում, երեկոյան խարույկի շուրջ վայելում են մեր մարզիչների հետաքրքիր պատմություններն իրենց պրոֆեսիոնալ կյանքից, լսում հուզիչ ու զվարճալի պատմություններ աշխարհահռչակ ձիերի մասին, երգում և նվագում են կիթառ, մասնակցում են տարբեր խաղերի: Գիշերն անցկացնում են վրաններում: Ապագայում պատրաստվում ենք ունենալ նաև տնակներ:

Birth of a New International Day Birth of a New International Day
Birth of a New International Day Birth of a New International Day

Ձեր ձիերի խնամքը.
Եթե երազում եք ձի ունենալ , սակայն չունեք նրան պահելու համար տարածք, կարող եք դիմել մեզ: Մենք կարող ենք նրան պահել մեր ախոռում եւ լիարժեք հոգ տանել նրա մասին` կերակրել, վարժեցնել, արածեցնել նրան մոտակա արոտավայրում: Եթե ձեր ձին միայն վարժեցման կարիք ունի, կրկին կարող եք մեզ դիմել: Այս ծառայությունների արժեքը մատչելի է: Այն տարբեր է` կախված նրանից, թե ձեզ կոնկրետ ինչ է հարկավոր:

Ձեր շների խնամքը.
Եթե ճանապարհորդում եք եւ ձեր շունը ժամանակավոր կացարանի կարիք ունի, կարող եք դիմել մեզ: Մենք նրան կտրամադրենք բացօթյա լայնարձակ կացարան եւ լավագույնս հոգ կտանենք նրա մասին` կերակրելով մեր պատրաստած ուտելիքով, կամ տալով այն սնունդը, որը դուք եք նախընտրում: Ձեր ցանկությամբ` կարող ենք նրան զբոսանքի հանել մոտակա դաշտերում, ինչպես նաեւ վարժեցնել նրան կամ սովորեցնել ենթարկվել որոշ հրահանգների:

Ձեր ձիերի պայտումը
Գրագետ պայտումը շատ կարեւոր է ձեր ձիու առողջության համար: Մեր դարբինը համարվում է երկրի լավագույն դարբիններից մեկը:




Մեր պայմանները.

Անմիջապես մարզահրապարակի հարեւանությամբ գտնվող գողտրիկ եղեգնյա ծածկի տակ այցելուները կարող են հանգստանալ եւ վայելել սուրճ, սեւ կամ մասուրից, ուրցից ու դաղձից պատրաստված թեյ, եւ կամ սեզոնային մրգեր: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են իրենց հագուստները փոխել կից փոքրիկ տնակում: Երեխաները, որնք սպասում են իրենց պարապմունքին եւ կամ տրամադրված չեն անմիջապես թամբել ձիուն, կարող են խաղալ մանկական խաղահրապարակում, ճոճանակ նստել եւ կամ նկարել:

Պահպանել հետեւյալ կաննոները.

  • Պարապմունքների ժամանակ գլխարկ հագնելը պարտադիր
  • Ձիուն պետք է բարձրանալ եւ ձիուց իջնել ձախ կողմից:
  • Խորհուրդ չի տրվում ձիուն մոտենալ ետեւից, կամ ետեւում քայլել մոտ տարածության վրա:
  • Ձիերին մոտ գտնվելիս խորհուրդ չի տրվում շատ բարձր խոսել կամ կտրուկ, անսպասելի շարժումներ անել:
  • Հեծյալը պետք է իր առջևից և կողքից ընթացող ձիերից պահպանի 2-3մ հեռավորություն:
  • Ձեր դիմաց հայտնված ձիավորին դիմավորեք ձեր ձախ ուսով:


    Անհրաժեշտ է իմանալ.

    Եթե ցանկանում եք ուտելիք բերել ձեզ հետ` ձիերին կերակրելու նպատակով, խնդրում ենք հիշել, որ նրանք սիրում են խնձոր, գազար, կաղամբ, դդում, շաքար, եւ այլն:. Մենք բոլորովին դեմ չենք, որ դուք ձիուն շաքար կամ թխվածք հյուրասիրեք, սակայն խնդրում ենք դա անել մեր թիմից որեւէ մեկի ներկայությամբ միայն: Ձիերին պետք է կերակրել լայն բացած ափից, որը պետք է պահել ճաղավանդակից ներքեւ: Հյուրընկալ ու բարյացակամ են նաեւ մեր շները: Կարող եք հանգիստ սիրել ու խաղալ նրանց հետ, սակայն խնդրում ենք չխանգարել, երբ նրանք ուտում են եւ զգույշ լինել` չտրորելու նրանց պոչը: Դա ցավոտ է եւ շան պատասխան արձագանքը կարող է ձեզ անակնկալի բերել:



    Մանրամասների համար կապվեք մեզ հետ.

    Էլ.փոստ: CLOAKING
    Բջջ. (37493) 21 07 48
  •